ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մեջդ» մի պա­հիր, ա­սա

«Մեջդ» մի պա­հիր, ա­սա
21.01.2020 | 00:29
ՀՀԿ-ա­կան­ներն այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կի լուծ­ման բա­նա­լին հա­մա­րում են ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը։ Սա­կայն դեռևս խու­սա­փում են ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­լուց, ա­վե­լին, չի խո­սել ան­գամ Սերժ Սարգ­սյա­նը։ Բո­լո­րը, այդ թվում ՀՀԿ-ա­կան­նե­րը, սպա­սում են, թե ինչ է ա­սե­լու եր­րորդ նա­խա­գա­հը։ Իսկ նա, ա­սում են, լուռ, օր­նի­բուն աշ­խա­տում է, կու­սակ­ցու­թյու­նում ան­համ­բեր ՀՀԿ-ա­կան­նե­րին էլ շտա­պում է հան­դար­տեց­նել՝ դեռ ժա­մա­նա­կը չէ։ Ին­չի՞ն է սպա­սում Սերժ Սարգ­սյանն ու ի՞նչ է ա­սե­լու, հե­տաքր­քիր է ո­րո­շա­կի շր­ջա­նակ­նե­րի, բայց ար­դյոք հան­րու­թյու­նը սպա­սու՞մ է նրա խոս­քին։ Դժ­վար է ա­սել, քա­նի որ ՀՀԿ-ի և մաս­նա­վո­րա­պես նրա ղե­կա­վա­րի հան­դեպ դեռ մեծ է ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։
ՈՒ­նե­նա­լով ծան­րակ­շիռ տե­ղե­կու­թյուն­ներ կա­տար­ված ու սպաս­վե­լիք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շուրջ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նա շատ քչա­խոս է ան­գամ սե­փա­կան թի­մա­կից­նե­րի շր­ջա­նում, որ ա­մե­նա­մեր­ձա­վոր­նե­րի հետ էլ չի խո­սում իր ծրագ­րե­րից, չի կի­սում մտ­քե­րը, սա­կայն հու­սադ­րում է՝ վաղ, թե ուշ այս ա­մենն ա­վարտ­վե­լու է։ Իսկ թե ինչ­պես է հա­սու­նա­նա­լու ա­վար­տը, և ա­մե­նա­կարևո­րը՝ ով­քեր են լի­նե­լու նոր «տե­րե­րը», ինքն ի­րե­նից էլ գաղտ­նիք պա­հող Սերժ Սարգ­սյա­նը, բնա­կա­նա­բար, չի ա­սում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ